Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ի հետ համաձայնագիր է կնքել ապաէսկալացիայի մասին

Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ի հետ համաձայնագիր է կնքել ապաէսկալացիայի մասին

Իսրայելական հատուկ ծառայությունները հաստատել են, որ Իսրայելի եւ պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջեւ ստորագրվել է լարվածության լիցքաթափման մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Համաձայնագրի շրջանակներում, պաղեստինյան խմբավորումը կդադարեցնի ականապատված օդապարիկներ ուղարկել Իսրայելի տարածք, իսկ Իսրայելն էլ իր հերթին կբացի «Քերեմ Շալոմ» անցակետը եւ «Էրեզ» անցակետը՝ Գազայի սեկտորի սահմանին, ինչպես նաեւ ձկնորսության համար նախատեսված տեղամասերը, որոնք փակել էր։ Համաձայնությունը կայացել է Քաթարի միջնորությամբ։ Համաձայնագիրը հնարավոր է դարձել Պաղեստինում կորոնավիրուսի նոր բռնկման եւ պարենի դեֆիցիտի արդյունքում։