Կազմակերպված աշխարհահայության համար Լաչինի միջանցքը բացելը ժամերի հարց էր

Կազմակերպված աշխարհահայության համար Լաչինի միջանցքը բացելը ժամերի հարց էր

Ծանր վիճակում Հայաստանի և Արցախի հայացքները կրկին ուղղվել են դուրս` դեպի Հայկական աշխարհ, և այնտեղից ակնկալում են աջակցություն:

Բայց չեն ուզում ընդունել, որ Հայկական աշխարհը պառակտված է, նույնիսկ ավելի, քան Հայաստանում և Արցախում, իսկ կայացած ու կազմակերպված կառույցների մեծ մասը քայքայված ու կազմալուծված են: Այս իրավիճակում ակնկալել աշխարհահայության լայն կոնսոլիդացիա ուղղակի անհնար է, հատկապես, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ, այլև անմիջական մասնակցություն են ունեցել Հայկական աշխարհը պատակտելու և տարբեր խմբերի ու անհատների միջև ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու հարցում:

Գրեթե հինգ տարի գոռացինք, որ չի կարելի պառակտել ազգը, իրար դեմ հանել տարբեր շերտեր, խմբեր ու անհատներ, սերմանել ատելություն ու թշնամություն միմյանց նկատմամբ, բացատրեցինք, որ անհրաժեշտ է ձևավորել ազգային գաղափար և դրա շուրջ կոնսոլիդացնել աշխարհահայությանը:

Բայց ունենք այն, ինչ ունենք . . .

Կարճ ասեմ. Թուրքիան չի վախենում Հայաստանից, Թուրքիան սարսափում է կոնսոլիդացված ու կազմակերպված Հայկական աշխարհից, քանի որ լավ գիտի, թե ինչ ուժ ունի աշխարհահայությունը և ինչեր կարող է անել Հայաստանի ու Արցախի համար:

Միասնական ու կազմակերպված աշխարհահայության համար Լաչինի միջանցքը բացելը ժամերի հարց էր . . .

Արթուր Ղազինյան