Ոստիկանները անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների

Ոստիկանները անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների

«Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցները քիչ առաջ փակել էին Վազգեն Սարգսյան, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցները, նրանք մայթեզրերին դրված նստարաններով փակեցին հարող փողոցները և իրենք ևս պատ կազմելով փակեցին այն։

Սակայն ոստիկանությունը րոպեներ անց բացեց փակված փողոցները անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկվել իրավաբան, ԱԺ փորձագետ Վահե Գրիգորյանը, բլոգեր Միկա Բադալյանն ու մի շարք քաղաքացիներ։

Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին նաև ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացու, որը հացի առաքիչ էր։