«Վերջիննա, էլ ուտիլու չեմ»

«Վերջիննա, էլ ուտիլու չեմ»

Սովետական տարիներին  «տկլոր կոնֆետներ էին վաճառում», հիշում եմ մեկը, որին բարձիկ էինք ասում։ Հայրս պատմում է, որ տատս իրեն ուղարկել էր հարևան Խոզնավար գյուղ, որ մի կիլոգրամ բարձիկ գնի, բերի մի ամիս «չայ խմեն»։ Վաղատուրից Խոզնավար ահագին ճանապարհ էր, բայց հայրս «թռչելով է գնում» որ մի երկու հատ կոնֆետ վայելի։ Ետ դառնալուց մի քանիսը ճաշակում է, տեսնում է, որ լավն է, ինքն իրեն ասում է՝ «լավ, էս մեկն էլ օտեմ ու պըրծ»։ Բայց դե ուտելուց համը բերանում է մնում ու նորից է իրեն սիրտ տալիս՝ «վերջիննա, էլ ուտիլու չեմ»։ Վերջինը, վերջինը անելով, երբ ձեռքը նորից է տանում, տեսնում է «կիլյոգը դատարկ»։ Վախից սիրտը կանգնում է։ Տատս շատ խիստ էր։ 

Հայրս պատմում է՝ «այնպիսի թակ կերա, որ մինչև հիմա քթումս բարձիկի ջեմի համն է: 
Հիմա մեր տարածքները դարձել են «կիլյոգի միջի կանֆետ»։ Հատ-հատ տալիս են, տալիս ու մի օր էլ տեսնելու ենք, որ էլ մեջը բան չկա։ Ժողովրդի «թակի համը մինչև չզգան, հա՜ էլ տալու են»․․․