«Ֆոտո-դիվանագիտությու՞ն»․ Փաշինյանի և Ալիևի նոր մեսիջները

«Ֆոտո-դիվանագիտությու՞ն»․ Փաշինյանի և Ալիևի նոր մեսիջները

Վերջերս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մատուցմամբ դիվանագիտական նոր դրսևորում է ի հայտ գալիս։

Սրա շրջանակում նրանք իրենց հանրային ելույթների ժամանակ օգտագործում են պատկերներ և լուսանկարներ՝ իրենց խոսքերը վիզուալացնելու և հիմնավորելու նպատակով։

Օրինակ Փաշինյանն իր վերջին ասուլիսում խոսելով Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականության մասին՝ նշեց, որ ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ։ Այդ և մյուս հայտարարությունների ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարը ցուցադրեց ՀՀ քարտեզի պատկերային տարբերակը։

Այս օրերին Բաքվում ընթացող գլոբալ ֆորումի ժամանակ էլ Ալիևը խոսեց, թե իր երկիրը պայքարում է խաղաղության համար ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ՝ ամբողջ աշխարհում՝ հընթացս ցուցադրելով Ֆրանսիայում ադրբեջանական հուշակոթողներից մեկի լուսանկարը, որն, իբր, «պղծվել է վանդալիստների կողմից»։