Երեք ժամը լրանալուն պես տղաներին պետք է բաց թողնեն
Ինչպես արդեն տեղեկացել էինք, այսօր Դաշնակցության երիտասարդները ակցիա իրականացրին Կոմիտասի պողոտայում: Ակցիայից հետո, երբ նրանք վերադարձան Գյուլբենկյան 38 հասցեում գտնվող ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոն, ոստիկանության ուժերը շրջափակեցին շենքն ու բերման ենթարկեցին երիտասարդներից մի քանիսին:
Բերման ենթարկվածների մեջ է ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Սեւակ Նազարյանը, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը և ևս չորս երիտասարդ:
Վարդանյանի խոսքով` ոստիկանները տևական ժամանակ շրջափակել էին շենքն ու պատանդ էին պահում շենքի ներսում գտնվող դաշնակցականներին:
Փաստաբան Բենիկ Գալստանը մեզ հետ զրույցում նշեց, որ տղաները ձերբակալվել են ժամը 14:25-ին, երեք ժամը լրանալուն պես` ժամը 17:25-ին պետք է նրանց բաց թողնեն: «Դեռևս նյութերը քննարկվում են, սակայն քրեական գործ հարուցված չէ: Պետք է երեք ժամվա ընթացքում նրանց բաց թողնեն: Ըստ օրենքի` գործը կալանքի տանել չեն կարող, իսկ ձերբակալելը կլինի սրիկայություն»,- նշում է փաստաբանը:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խուլիգանության առաջին մասով գործի դեպքում, երեք ժամից ավել ոստիկանական բաժնում քաղաքացիներին պահելն անօրինական է», - նշում է իրավապաշտպանը:
Կարծիքներ