Ժոզե Մոուրինյոն ժամանել է Բարսելոնա

Ժոզե Մոուրինյոն ժամանել է Բարսելոնա

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն ժամանել է Բարսելոնա (Իսպանիա)։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն:

Օդանավակայանում մարզիչը գլխով դրական պատասխան է տվել, երբ նրան հարցրել են, թե արդյոք կողմնորոշվել է իր ապագայի հարցում: Մոուրինյոն ժպտացել է, երբ նրան հարցրել են կոնկրետ «Բարսելոնան» գլխավորելոի մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժոզե Մոուրինյոն «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հավանական թեկնածուների թվում է, եթե Չավին հեռացվի պաշտոնից։ Հավակնորդների թվում է նաև Ռաֆայել Մարկեսը, ով գլխավորում է «Բարսելոնա Ատլետիկը»։

Հիշեցնենք, որ «Ռոման» Մոուրինյոյին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին հայտարարել էր հունվարի 16-ին։ Մասնագետը հռոմեական ակումբը գլխավորում էր 2021 թվականի ամռանից։