«Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցների հայտարարությունը

«Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցների հայտարարությունը

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցների հայտարարությունը

Մենք՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներս, մտահոգված ենք սեպտեմբերի 20-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Մասշտաբային չարաշահումներ. «Հյուսիս-Հարավ»-ի գործով կարող է կալանավորվել 52 մարդ» վերնագրով հրապարակման առնչությամբ: Մոտ 850 աշխատակիցներս, որ ընդգրկված ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում, դեռ 2018 թվականի սեպտեմբերից չենք ստացել մեր աշխատավարձերը: 
Մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Վարագյանը հանդիպեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներիս հետ և խոստացավ 45 օրվա ընթացքում մեր խնդիրը լուծել:

Սակայն արդեն անցել է 120 օր, մի քանի անգամ հանդիպել ենք Վարագ Վարագյանի հետ, ասում է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն դեռ արդյունք չկա: 

Կից ներկայացնում ենք 28 շինարարարական ենթակապալառու կազմակերպությունների ցանկը՝ պարտքերի չափով, որոնք հաստատվել են «Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ-ի կողմից՝ փոխադարձ ակտերով: 
«Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ Հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառուների ցուցակ (թվով 28 ենթակապալառու)            

N    Կազմակերպություն անվանումը    Պայմանագրի համարը և ամսաթիվը    Պարտքի չափը
1    «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ    N1-01.04.2017, 01.09.2013    574 491 741
2    «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ    31.03.2016    253 504 102
3    «Դենտալ Իմպորտ» ՍՊԸ    11.05.2016, 03.06.2016, 27.07.2017    233 815 923
4    «Սուարդի» ԲԸ Հ/Մ    N1-10.07.2017, N1-01.12.2017    219 559 596
5    «Միրադա» ՍՊԸ    N1-10.11.2016, N1.1-01.03.2017    192 064 443
6    «Կամուրջշին» ՓԲԸ    N4-10.07.2017, N1-27.06.2016, 17.10.2014    131 325 161
7    «Բետոնիկա» ՍՊԸ    11.02.2013    115 501 315
8    «Շին Թրեյդ» ՍՊԸ    13.07.2018    98 612 371
9    «Ապառաժ» ՍՊԸ    15.06.2015    81 160 038
10    «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ    N1-23.11.2016, N1-29.08.2018    60 132 468
11    «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ    11.02.2013    50 613 970
12    «Աննա Ավետիսյան» ԱՁ    31.12.2018    31 167 910
13    «Ռաֆայել» ՍՊԸ    01.03.2014    29 053 320
14    «Կամա» ՍՊԸ    N1-04.05.2018    26 127 500
15    «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ    22.09.2014    22 412 903
16    «Ժակշին» ՍՊԸ    N1-01.02.2018    21 953 199
17    «Ինքնաթափ» ՍՊԸ    25.06.2014    19 297 200
18    «Բիզնես Ալտերնատիվ» ՍՊԸ    N1-30.08.2018    15 801 400
19    «Քաջ-Տրանս» ՍՊԸ    11.02.2013    12 060 940
20    «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ      N1-01.06.2017    11 781 702
21    «Դանոյան Յուրա» ԱՁ    01.04.2018    7 407 000
22    «Գագիկ Երանոսյան» ԱՁ    10.10.2017    6 712 500
23    «Ավետիք Սարգսյան» ԱՁ    27.03.2015    3 469 534
24    «Բետպռո»  ՍՊԸ    N1-01.07.2017               2 625 480
25    «Քեյ դի էյջ»  ՍՊԸ    N1-29.08.2018    2 554 000
26    «Պյոտր Բլոխին» ԱՁ    N1-02.08.2018    2 210 000
27    «Արարատ Թորոսյան» ԱՁ    21.10.2013    2 164 000
28    «Պատվական Ասոյան» ԱՁ    —  969 500  2 228 549 216
                                                    
           
Հարգանքով՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներ