Ի՞նչ հնարավորություններ են բացվում հայ մրցավարների համար

Ի՞նչ հնարավորություններ են բացվում հայ մրցավարների համար

Հայ մրցավարներ Դավիթ Աբլաբուդյանն ու Արմեն Պապիկյանը Ռումինիայում մասնակցել են մրցավարական սեմինարի։ Հաջողությամբ հանձնելով քննությունը` նրանք ստացել են «1 աստղ» մրցավարական կարգ: Դա հայ մրցավարներին հնարավորություն կտա առաջիկայում սպասարկել Ա կարգի միջազգային մրցաշարեր և կրտսեր ու ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնություններ։