Ադրբեջանը Փաշինյանին իր դաշնակիցն է համարում

Ադրբեջանը Փաշինյանին իր դաշնակիցն է համարում

Եվրոպացիների կողմից Ադրբեջանում արված  սոցիոլոգիական հարցումը   մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը  Նիկոլ Փաշինյանին ընդունում  է որպես դաշնակից։ Ղարաբաղի համար պայքարում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցներ են համարում Էրդողանին (92,6%), Միշելին (76,1%), Բայդենին (72,3%): Այնուհետև Նեթանյահուն (70%) և Փաշինյանը (67,4%) ։  

Էլ մենք ումի՞ց ենք նեղանում, ումից ի՞նչ ենք պահանջում։ Այս ֆոնի վրա ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ձևակերպումը՝ « Փաշինյանը հակառակորդին անընդհատ բաներ է խոստանում ու չի իրականացնում» շատ մեղմ դիտարկում է։Իսկ երբ պարզաբանում է, թե ինչու չի կատարում, առավել քան մեղմ է։ Օսկանյանի խոսքն եմ մեջբերում՝ կապված Փաշինյանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման հետ․ «Իշխանությունները հնարավորություն ունեն իրենց բանավոր խոսքից հետ կանգնելու, որն ավելի կուժեղացնի այդ լծակը։ Ես անկեղծորեն չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում։ Չգիտեմ՝  ուզում է ստորագրել, ձգձգել, աճապարել՝ դժվար է ասել, բայց ես կարծում եմ, որ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու։ Դրա բովանդակությունը որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ։ Բնականաբար, սա կարող է ձգձգվել և հենց այստեղ է վտանգը»։

Այնպիսի տպավորություն է ստացվում, որ Փաշինյանը մոլորության մեջ է, չգիտի՝ ինչ անի և սպասում է Օսկանյանի կամ մի այլ փորձառու քաղաքական գործչի ուղղորդման։ Այնինչ Փաշինյանը ինչու՞ ետ պիտի կանգնի իր բանավոր խոսքից, ինչու՞ չպիտի ստորագրի։ Սոցիալական հարցումները վկայություն են չէ՞, նույնիսկ Ադրբեջանը չի կասկածում Փաշինյանի դաշնակցության մեջ՝ նրան համարում է Ղարաբաղի հարցում իր դաշնակիցը։ Ադրբեջանի իշխանությունը 100 տոկոսով Թաշինյանին կհամարի իր դաշնակիցը, բայց ժողովուրդը մի քիչ վերապահումներով է հարցին մոտենում։ Հեռախոսային Էքսպրես հարցումը անցկացվել է  Բաքվի բնակիչների շրջանում SAEAS "Focus" - ի կողմից՝ հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը, հարցվել է 1200 մարդ, ընտրանքը պատահական է, սխալը կազմում է 3%: