Բժիշկը խոսել է ձմերուկի վնասակարության մասին

Բժիշկը խոսել է ձմերուկի վնասակարության մասին

Գաստրոէնտերոլոգ Յանա Պրուդնիկովան ասել է, որ ձմերուկի աճեցման մեջ օգտագործվող նյութերը կարող են վնասել օրգանիզմին, հաղորդում է MedikForum պորտալը։

Խոսքը ազոտի, թունաքիմիկատների և նիտրատների մասին է, նշել է նա։

«Այդ նյութերը մարդու օրգանիզմում վերածվում են նիտրիտային միացությունների, որոնք նպաստում են լյարդում և երիկամներում ծանր մետաղների կուտակմանը»,- ասել է բժիշկը։

Բացի այդ, ձմերուկը պարունակում է կալիումի բարձր չափաբաժիններ, և դրա մակարդակը գերազանցելը վատ է ազդում սրտի վրա՝ հանգեցնելով սրտի ռիթմի խանգարման։