Հայտնի է Աշոտյանի վերաբերյալ դատարանի որոշումը

Հայտնի է Աշոտյանի վերաբերյալ դատարանի որոշումը

Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, դատարանը բավարարել է միջնորդությունը, Աշոտյանը 2 ամսով կալանավորվել է:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Աշոտյանը ձերբակալվել էր իր նկատմամաբ ընտրված խափանման միջոցի պայմանները խախտելու համար: Ըստ քննչականի, Աշոտյանն ապօրինի ազդեցություն է գործել քրեական վարույցի այլ մասնակիցների նկատմամբ: Աշոտյանը, հիշեցնենք, Բժշկական համալսարանի գործով է անցնում, նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, փողերի լվացման և վատնումը կազմակերպելու մեջ: Աշոտյանն ու իր թիմակիցները գործը համարում են շինծու և քաղաքական հետապնդում:

Մանրամասն՝ տեսանյութում