Հայտնի է՝ ում հետ ու երբ է մենամարտելու Ծառուկյանը

Հայտնի է՝ ում հետ ու երբ է մենամարտելու Ծառուկյանը

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում մենամարտ կանցկացնի բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։ Այդ մասին սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է UFC-ի ղեկավար Դանա Ուայթը։

Օլիվեյրան թեթեւ քաշային դիվիզիոնի դասակարգման աղյուսակում առաջինն է։ Մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին Լաս Վեգասում։ Հաղթողը իրավունք կստանա ամռանը տիտղոսային մենամարտ անցկացնել թեթեւ քաշային դիվիզիոնի չեմպիոն ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։