Ինչից է նեղսրտել Հրազդանի երիտասարդ քաղաքապետը

Ինչից է նեղսրտել Հրազդանի երիտասարդ քաղաքապետը

Օրեր առաջ անդրադարձել էինք Հրազդանի ավագանու անդամների գործունեությանը եւ զրուցել էինք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ավագանու անդամ ընտրված Արշավիր Խաչատրյանի հետ: Պարզվում է, որ Հրազդանի քաղաքապետը նեղսրտել է մեր հրապարակումից եւ ավագանու վերջին նիստում, օրակարգային հարցերից հետո սկսել են քննարկել «Հրապարակ» օրաթերթում տպագրված հոդվածը:

«Ոնց կարող ա անփորձ, ջահել քաղաքապետը այդ խնդիրները լուծել: Դուք նման բան ասել ե՞ք»,-քաղաքապետը նիստի ընթացում ավագանու անդամ Արշավիր Խաչատրյանից պահանջել է հերքել կա՛մ հաստատել իր այս խոսքերը: Ավագունու նիստը վերածելով «ռազբորկայի» դաշտի, քաղաքապետն այս կերպ փորձում է լռեցել այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն քննադատությամբ հանդես գալ: Նիստի ընթացքում կենացները քաղցրացել են, եւ քաղաքապետի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, ով Միքայելյանների ընտանիքի ջերմ բարեկամն է, «սազը» ձեռքին սկսել է գովերգել Միքայելյանների ընտանիքին, փնովելով տպագրված հոդվածը, որակելով այն ամենավտանգավոր հոդվածներից մեկը:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը ծնվել է 1994 թվականին, 2010թ. ավարտել է Հրազդանի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ 2010-2014 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը։ Ազատվել է զինվորական ծառայությունից՝ «կարճատեսություն» ախտորոշմամբ։ 2017-2018 թվականը աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի մասնաճյուղի «Չ» տեղամասում՝ որպես ճարտարագետ։ 2018 թվականի հոկտեմբերի 27-ին ստանձնել է Հրազդան համայնքի ղեկավարի պարտականությունները։ 2021 թվականին ընտրվել է խոշորացված համայնքի ղեկավար: Ինչի՞ց է նեղսրտել Հրազդանի երիտասարդ քաղաքապետը, ունենալով այսպիսի «հարուստ» աշխատանքային կենսագրություն, եւ համայնքի կառավարման «երկար» տարիների փորձ: Հրազդանցին լավ գիտի, թե իրականում ով է կառավարում Հրազդան համայնքը: