Հայաստանում կա հույս, իսկ մինչ այդ տաքսու վարորդն ինձ ասում էր, որ հույս չկա․ միջազգային դիտորդ

Հայաստանում կա հույս, իսկ մինչ այդ տաքսու վարորդն ինձ ասում էր, որ հույս չկա․ միջազգային դիտորդ

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան համատեղ ասուլիսով: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի  ներկայացուցիչ Պետեր Օսիսկիի խոսքով՝ պահպանվել է ԸՕ բոլոր դրույթները․

«Ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում և վայելել են ժողովրդի վստահությունը, եղել են բանավեճեր, քվեների առք ու վաճառք տեղի չի ունեցել, որը թույլ է տվել  անցկացնել ազատ ընտրություններ:Դիտորդները նկատել են, որ պահպանվել են ԸՕ դրույթները: Դիտորդները նշում են, որ առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճեր կցանկանային տեսնել իրենց երկրներում: Այս ընտրությունները Հայաստանին բերել են էներգիա և կորով:ՀՀ կառավարությունը պետք է պահի սա և օգտագործի ապագայում: Սա իմ 3-րդ դիտորդական առաքելությունն է, երեկ ես տեսա, որ Հայաստանում կա հույս, իսկ մինչ այդ տաքսու վարորդը ինձ ասում էր, որ հույս չկա»:

ԵԽԽՎ դիտորդական խմբի ղեկավար Ալեքսանդր Պոսիեժն էլ նշեց, որ ապագայում պետք է օրենսդրական բարեփոխումներ տեղի ունենան.

«ԵԽԽՎ դիտարկել է Հայաստանի բոլոր ընտրությունները՝ 1995 թվականից սկսած: Չնայած բարդ ընտրական  համակարգին՝ ընտրությունները անցան հաջող: ՀՀ կառավարությունը պետք է ապագայում փոփոխի ընտրական օրենսդրությունը: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մյուս ներկայացուցիչ Նաիմա Լանջրին էլ անդրադարձավ կանանց ներգրավվածությանը․

«Բոլոր թեկնածուների շրջանում 25 տոկոսը կազմում էին կանայք, նույնիսկ 32 տոկոսի էր հասել թեկնածուների մեջ կանանց ներկայությունը, թվում էր դրական միտում է, բայց չի ապահովում միեւնույն համամասնությունը կանանց ներկայության ԱԺ-ում: Քաղաքում երբ շրջում էի, նկատեցի, որ կանայք շատ քիչ են երեւում քարոզարշավում, նրանցից շատերը քրտնաջան աշխատում էին ընտրատեղամասերում՝ որպես հանձնաժողովի անդամներ: Կանայք հազվագյուտ էին ելույթ ունենում՝ որպես զեկուցողներ: Շատ վատ հռետորիկա ենք լսել, որ վերաբերում էր կանանց գենդերային պատկանելությանը: Քաղաքականությունը պատմականորեն գիտեք, որ եղել է տղամարդու գործը, բայց բնակչության կեսից ավելին կանայք են ու սա պետք է արտահայտվի նաեւ քաղաքականության մեջ»: