Մակրոնը ցուցարարների դեմ զորք չի հանի 

Մակրոնը ցուցարարների դեմ զորք չի հանի 
Էմանյուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, որ ինքը պատրաստվում է «դեղին ժիլետավորների» դեմ հանել զինվորականների։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Կպահպանեմ այն նույն կանոնները, որոնք սահմանվել են անցյալ տարվա դեկտեմբերին եւ նույնիսկ ավելի վաղ»,- մանրամասնել է նախագահ Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ զինվորականները, որոնք ներգրավված են եղել «Սանտինել» գործողությանը, կզբաղվեն ահաբեկչության դեմ պայքարով եւ հատուկ կարեւորության օբյեկտների պահպանությամբ։ Ոստիկանությունն էլ կզբաղվի ցույցերի ընթացքում կարգուկանոնի պահպանությամբ։