Արմեն Գրիգորյանի մասով առողջական լուրջ բողոքներ չեն եղել, որ խափանման միջոց փոխվեր․ Անդրեասյան

Արմեն Գրիգորյանի մասով առողջական լուրջ բողոքներ չեն եղել, որ խափանման միջոց փոխվեր․ Անդրեասյան

Ցանկացած մարդու մահ ողբերգություն է, տվյալ դեպքում մենք հրապարակել ենք, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ  մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել իր հետ կապված, լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվի խափանման միջոցը: Այս մասին քիչ առաջ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան վերաբերյալ լրագրողների դիտարկումներին ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Մենք իրականում ամեն ինչ անում ենք, որ ոչ մի ազատազրկված անձ չունենա առողջական պրոբլեմ: Մենք իրենց մասին իսկապես հոգ ենք տանում։ Ցանկացած ողբերգություն պետք է ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում՝ դատարաններին, էլ ավելի ուշադիր նայել, երբ բողոքներ կան ազատազրկված անձանցից։Ես հույս ունեմ, որ առանձին մարդիկ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից»,- հավելեց նա։