Հոնգկոնգի ոստիկանությունը կսկսվի ցուցարարների վրա կրակել մարտական փամփուշտներով

Հոնգկոնգի ոստիկանությունը կսկսվի ցուցարարների վրա կրակել մարտական փամփուշտներով

Հոնգկոնգում ոստիկանները իրավունք կունենան ցուցարարների վրա կրակել նաեւ մարտական խոցման համար նախատեսված փամփուշտներով։ Այս մասին հայտնում է տեղի RTHK հեռուստառադիոընկերությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հակակառավարական ցույցերին մասնակցող արմատական խմբերը այրել են այն կամուրջը, որը կապում էր Պոլիտեխնիկական համալսարանի մասնաշենքը մետրոյի կայարանի հետ։ Իրավապահները անկարգությունների մեջ մասնակիցներին ցրելու համար օգտագործել էին արցունքաբեր գազ։ Տեղի ոստիկանության ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ եթե իրավապահների հանդեպ բռնարարքները չդադարեցվեն, ինչպես օրինակ՝ ոստիկաններին վրաերթի ենթարկելու փորձերը, նրանց ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» նետելը եւ այլն, ապա իրավապահները կսկսեն ուժ գործադրել՝ մարտական խոցման համար նախատեսված փամփուշտներ կիրառելով։