Ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարության մասին

Ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը չպայթած «Իսկանդերների» մասին մասնագետները ընդունել են բավականին մեծ զարմանքով եւ տարակուսանքով։ Պատճառը այն է, որ «Իսկանդեր» համակարգերը լիովին ժամանակակից եւ արդյունավետ համակարգեր են եւ որեւէ թերացումներ կամ խափանումներ վերջիններս մինչեւ այժմ չեն ունեցել։

Ռուս ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը Sputnik Армения-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն որեւէ բան հայտնի չէ «Իսկանդերների» աշխատանքում առկա թերությունների մասին։ Ավելին, մասնագետը կարծում է, որ դրանք պահանջարկ ունեցող եւ հուսալի համակարգեր են, եւ բացի Հայաստանից, այն ձեռք է բերել նաեւ Ալժիրը եւ կան էլի երկրներ, որոնք ցանկություն ունեն այն գնելու։ Պուխովը կարծում է, որ Փաշինյանը իր հայտնի հայտարարությունն արել է երեք պատճառով՝ նախ, որովհետեւ Հայաստանի վարչապետը ունի հումանիտար կրթություն եւ լիովին չէ, որ կարողանում է գլուխ հանել ռազմական հարցերից։ Նա քաղաքական գործիչ է եւ մինչեւ վերջ չէ, որ հասկանում է թեմայի նրբությունների մասին։

Բացի այդ, հայաստանյան հասարակությունն ընդհանուր առմամբ արեւմտամետ է եւ շոշափելիորեն դեպի Արեւմուտք է նայում եւ սա յուրօրինակ պոռթկում էր համահայկական պատրանքների։ Եվ բացի այդ, երրորդ պատճառը կապված է քաղաքական բաղադրիչի հետ։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրում է Փաշինյանին մեկ բանի մեջ, Փաշինյանը Սարգսյանին՝ մեկ ուրիշ։ Փորձագետը նկատել է, որ իրականում «Իսկանդերը» եզակի է, քանի որ նրա թռիչքի հետագիծը անկանխատեսելի է եւ հետեւաբար նաեւ՝ այն անորսալի է, ի տարբերություն «Սկադայի» որի հետագիծը կանխատեսելի է եւ այն կարելի է «որսալ»։ Հայաստանի մասով՝ Պուխովը նաեւ շեշտում է, որ կարեւոր է այն, թե ով է կառավարել զենքը։ Այսինքն՝ կարեւոր է զենքի կառավարումից քաջատեղյակ մեկը այն կիրառի։