ՄԱԳԱՏԷ-ն վերականգնել է կապը Չեռնոբիլի ատոմակայանի հետ

ՄԱԳԱՏԷ-ն վերականգնել է կապը Չեռնոբիլի ատոմակայանի հետ

Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, կարողացել է վերականգնել ուղիղ կապը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի հետ, որը որոշ ժամանակ գտնվում էր ռուսական զինուժի հսկողության ներքո։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին մասնավորապես հայտարարել է, որ կապը ատոմակայանի հետ վերականգնվել է ամսի 19-ի երեկոյան։ Գրոսսին դա համարել է շատ լավ նորություն, քանի որ իրենք, որպես վերահսկող մարմին կարող են անմիջականորեն կապվել ատոմակայանի հետ, երբ դրա անհրաժեշտությունը լինի։