Ինչու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին արգելվել տեսակցել Բաբայանին

Ինչու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին արգելվել տեսակցել Բաբայանին

Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, թե ինչու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին արգելվել տեսակցել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին.
 
«Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա», - գրել է նա:
 
Ավելի վաղ ԼՀԿ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանը տեղեկացրել էին, որ երեկ իրենց չեն թույլատրել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: