Նիկոլի արձա՞նն եք փրկում, Սպարապետի հուշարձանը փրկեիք․․․

Նիկոլի արձա՞նն եք փրկում, Սպարապետի հուշարձանը փրկեիք․․․

Բա նամուս, թասիբ չունե՞ք։ Նիկոլի արձա՞նն եք փրկում։ Ինչի՞ համար։ Հերո՞ս է, թե՞ որ մեր հուշարձանները, եկեղեցիները, երկիրն առանց օֆ հանելու թշնամուն է հանձնել։ Սպարապետի հուշարձանը փրկեիք, որ թուրքը չպղծեր։ Նիկոլի արձանը տեղից տեղ եք փախցնում, որ գլուխը չպոկեն կամ մեջքը չկոտրեն։ Իջևանում 4 անգամ կոտրել են Նիկոլի արձանի գլուխը, 4 անգամ էլ նոր գլուխ են դրել։ Վերջին անգամ տարել Իջևանի եկեղեցու բակ, էլի մարդիկ կոտրել են։ Մեկը հարցնի՝ ինչի՞ եք տարել եկեղեցու բակ, կարո՞ղ է Նիկոլը հոգևորական գործիչ է, մենք չգիտենք։ Կամ ինչու՞ եք նորից վերանորոգում, մեր հայկական խաչքարերին , մեր եկեղեցիներին, մեր երկրին տեր եղեք։

Նիկոլ Փաշինյանը ուժայիններով, զորաբանակով, դիպուկահարների նշանառությամբ է մի կերպ տեղաշարժվում։ Մի բանակ ոստիկան է պետք, որ սաղ- սալամաթ տեղ հասնի։ Նման ղեկավարի համար, որ արձան է դրվել, անուն ի՞նչ են դնում։ Ինչի՞ համար։ Իջևանի ղեկավարները այդ հարցը տվե՞լ են իրենց։ Եթե ամեն պաշտոն ստացող Նիկոլի արձանը դնի, վերջն էլ սա պիտի լինի։ Հայաստանի մյուս քաղաքներում էլ իր հետ քայլողներին է պաշտոն տվել, թող նրանք էլ ձեն- ձենի տան, արձաններ դնեն։ 

Արձանը, հուշարձանը, խաչքարը, մեր արժեքները զրոյացվում են, հասկանու՞մ եք դա։