Ալիևը զայրացել է․ ադրբեջանական TV-ների ղեկավարներին կանչել են նախագահական

Ալիևը զայրացել է․ ադրբեջանական TV-ների ղեկավարներին կանչել են նախագահական

Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմ են հրավիրվել ATV, Xəzər, ARB և Space հեռուստաալիքների ղեկավարները։ Այս մասին տեղեկացնում է Կավկազինֆո-ն։

Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը լուրջ մեկնաբանություններ են հնչել այս ալիքներով հեռարձակվող շոուներում և հաղորդումներում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ։

Նշվել են կոնկրետ հաղորդումների անուննները, որոնք, ըստ Ալիևի աշխատակազմի, առաջացնում են հանրային մեծ դժգոհություն և անհանգստություն։

Մտահոգություն է հայտնվել, որ հեռուստաալիքների վարկանիշային մրցակցությունը հանգեցրել է պարզունակ հաղորդումների աճին, իսկ դրանցում խախտվում են էթիկական չափանիշները, ոտնահարվում են ազգային և բարոյական արժեքները, կոպիտ միջամտություն է կատարվում մասնավոր կյանքին։

Նախագահականում պարզաբանել են, որ բազմաթիվ բողոքներ են ստացվում սկանդալների՝ նախապես պատրաստված սցենարների, հեռուստադիտողներին գումարի դիմաց ներգրավելու, այդ հաղորդումների մասնակիցների հետ կոռուպցիոն սխեմաների իրականացման հետ կապված։

Օրական 3-5 ժամ տեւող այս հաղորդումները նսեմացնում են մարդկանց անհատականությունը, օգտագործում են վիրավորանքներ ու անպարկեշտ արտահայտություններ։ Կան հաղորդավարներ և փորձագետներ, որոնց մշակույթը, խոսքի կարողությունները և գիտելիքների մակարդակը չեն համապատասխանում պահանջներին, դիտողություն են արել Ալիևի աշխատակազմում։

Հեռուստաընկերությունների ղեկավարներին նախազգուշացրել են, որ այդպես այլեւս չի կարող շարունակվել և կլինեն TV-ների գործունեության սահմանափակմանն ուղղված միջոցառումներ։

Հատկանշական է, որ ադրբեջանական գրեթե բոլոր ԶԼՄ-ները միաբերան փառաբանում են Բաքվի բռնապետին, իսկ թե որն է նրա զայրութի պատճառը, կարող ենք ենթադրել ՝ կամ գումարային ակնկալիքն ու TV-ների ղեկավարներին ավելի բռի մեջ պահելը կամ հերթական կեղծ բեմականացումը, թե տեսեք-տեսեք ժողովրդավար երկիր ենք ու հաշվի ենք առնում ժողովրդի կարծիքը։