Ինչո՞ւ Կոտայքի մարզի օդային տարածքում առաջին անգամ կիրառվեց ՀՕՊ համակարգերից մեկը

Ինչո՞ւ Կոտայքի մարզի օդային տարածքում առաջին անգամ կիրառվեց ՀՕՊ համակարգերից մեկը

Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, ինչպես հայտնի է, ադրբեջանա-թուրքական կողմը բազմիցս կիրառեց թե՛ հարվածային, թե՛ հետախուզական, թե՛ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնք ահռելի վնասներ հասցրին հայկական կողմի թե՛ կենդանի ուժին, թե ռազմական տեխնիկային և ենթակառուցվածքներին։

Հոկտեմբերի 1-ի գիշերը Կոտայքի մարզի ուղղությամբ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ադրբեջանական չորս անօդաչու թռչող սարք էր հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում։ Այդ օրն առաջին անգամ Կոտայքի մարզի օդային տարածքում կիրառվեցին ռուսական «Ս-300» հակաօդային պաշտպանության համակարգերը։

ՀՕՊ համակարգերի գործարկման վերաբերյալ այդ գիշեր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 23։16-ին, այդ ժամանակ ՊՆ ասուլիսավարի պարտականությունները ստանձնած Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք»։

Իսկ մոտ երկու ժամ անց՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 01։22-ին, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան եռալեզու գրառում էր կատարել․

«Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝  մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։  Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։
Այսպիսով, ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչու։

According to the location data of the air defense, as of 00:15 four UAVs were shot down by the Armed Forces of Armenia- one in Kotayk, the other three in Gegharkunik regions. The destroyed drones were all used for surveillance and reconnaissance.
Thus, today a total of 7 drones were destroyed in the airspace of the Republic of Armenia.

Согласно локационным данным ПВО по состоянию на 00:15 вооруженными силами РА поражено четыре БПЛА: один в Котайке, три других - в Гегаркуникской области. Все пораженные беспилотники были разведывательными.
Таким образом, сегодня в воздушном пространстве РА было поражено в общей сложности 7 беспилотников противника»։

Նշենք, որ այս գրառումներից հետո այդպես էլ չհրապարակվեցին ենթադրյալ ԱԹՍ-ների մնացորդները։

ՀՕՊ-ի գործարկումը մեծ իրարանցում առաջացրեց հատկապես Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Շենքերը այնպես դղրդացին հարվածային ալիքից, որ մարդկանց թվացել էր, որ կա՛մ երկրաշարժ է, կամ էլ արդեն իսկ ռմբակոծություն է սկսվել և թշնամին հարձակում է գործել Հայաստանի ուղղությամբ։ Մարդիկ դուրս թափվեցին թե՛ բնակելի շենքերից, թե՛ խանութներից ու սուպերմարկետներից, իսկ փողոցում երթևեկող մեքենաները խառնված այս ու այն կողմ էին գնում, փողոցում մարդիկ անհանգստությունից գոռգոռում էին։ Աբովյան քաղաքի ամենաբարձր շենքերից մեկի ամենաբարձր հարկի դիմացով անցնելիս երևաց ՀՕՊ հրթիռային հարվածներից մեկի բավականին մոտիկ լուսավորումը։

Նույնիսկ զինվորականներից մեկն ասել էր, որ այս մասին պետք է անպայման մանրամասն լուսաբանվի։

Այդ օրը նաև խոսակցություններ կային, որ հոկտեմբերի 2-ի ժամը 00։00-ին նախատեսված է հրադադարի համաձայնագրի կնքում ու խիստ գործարկում, իսկ ադրբեջանա-թուրքական կողմի այսպիսի գործողություններն ուղղված էին հնարավոր համաձայնագրի կնքումը խափանելու համար։ 

Նշենք, սակայն, որ Կոտայքի մարզի ուղղությամբ կիրառվել են հարվածային հրթիռներ, որոնց նպատակներից կարող էր լինել հարվածներ հասցնելը ՀՀ պաշտպանության նախարարության շենքին, մի շարք զորամասերի։ Հայաստանի զորամասերից մեկում տեղակայված ՀՕՊ համակարգերին չէր հաջողվել ֆիքսել Հայաստանի ուղղությամբ ուղարկված հրթիռային թիրախները, ուստի գործադրվել էին այլ վայրում տեղակայված ՀՕՊ համակարգերը։

Հարվածները հաջողվել էր ֆիքսել մի շարք սիրողական տեսանկարահանումներով։

Այդ գիշերվա ՀՕՊ համակարգերի գործարկմանն անդրադարձել էր նաև ռուսական դաշնային «Avia.pro» մասնագիտացված տեղեկատվական գործակալությունը, որի հեռարձակման ոլորտն ընդգրկում է Ռուսաստանի Դաշնությունը, հարևան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի պետությունները։ 

Տեղեկատվական գործակալությունը հրապարակել էր «Ադրբեջանը Հայաստանում հարձակվեց ռուսական ռազմական ինքնաթիռների վրա» („Азербайджан атаковал российские военные самолёты в Армении“) վերտառությամբ հոդված, որում անդրադարձել էր հոկտեմբերի 1-ին տեղի ունեցածին։ «Ադրբեջանական հրթիռներ արձակվեցին Հայաստանի մայրաքաղաքին մոտակա ռուսական ռազմական ինքնաթիռների ու ուղղաթիռների ուղղությամբ: Հրթիռները հնարավոր եղավ որսալ օդանավակայանի տարածքի վրա հարվածից մի քանի րոպե առաջ, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների՝ կարող են լինել ռուսական ռազմական ինքնաթիռներ (մի քանի օր առաջ ժամանած ռուսական ռազմական տրանսպորտային «Իլ -76» ինքնաթիռներ) և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ուղղաթիռներ»,- գրել էր կայքը:

Տեղեկատվական գործակալությունը նշել էր, որ «հրթիռային հարվածի կադրերն ի սկզբանե ընկալվում էին որպես ադրբեջանական զինուժի կողմից հայկական ատոմակայանին հարվածելու փորձ, սակայն, հաշվի առնելով, որ «Տոչկա-Ու» հրթիռները սահմանափակ հեռահարություն ունեն, դրանք միայն բավական կլինեին Երևանին հարվածելու համար, և ամենագլխավոր թիրախն օդանավակայանն է, որտեղ տեղակայված են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներն ու ուղղաթիռները»:

«Հաղորդվում է, որ մարտավարական հրթիռները որսալու համար գործարկվեցին «Ս-300» համակարգերը, որոնք ստացան իրենց առաջին մարտական ​​կիրառումը ստեղծումից ի վեր․ Աբովյան քաղաքի վրա երկու հրթիռ որսացին»,- նշել էր «Avia.pro»-ն:

Ժամը 23։08-ին Կոտայքի մարզում օդային սահմանում տեղի ունեցածի վերաբերյալ «Թերթ.am» կայքը հոդված էր հրապարակել, որը մեծ հարձակման ենթարկվեց, Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում 45 օր շարունակ ստին հավատացած ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, ինչպես նաև ամբողջ պատերազմի ընթացքում հանրությանը սուտ մատուցած իշխանությունների ֆեյքերի կողմից։