Կարևորը ճիշտ պահին կանգ առնելն է․ Իվետա Մուկուչյանն անդրադարձել է պլաստիկ վիրահատություններին

Կարևորը ճիշտ պահին կանգ առնելն է․ Իվետա Մուկուչյանն անդրադարձել է պլաստիկ վիրահատություններին

Համացանցում է հայտնվել մի բիլբորդերի լուսանկար, որտեղ պատկերված աղջիկը դիմել է դեմքի մի շարք վիրահատությունների։ Լուսանկարին կից գրառում կա արված․ «Իմացիր, երբ կանգ առնել»։ Բիլբորդերը փակցված է Երեւանի փողոցներից մեկում։
Կարելի է ասել՝ այն պայքար է պլաստիկ վիրահատությունների դեմ։
Այս թեմային անդրադարձել է նաեւ երգչուհի Իվետա Մուկուչյանը։ 
Նա դրա վերաբերյալ գրել է․ «Որքան էլ ներարկումները և էսթետիկ միջամտությունները լայն տարածում են գտել Հայաստանում, կարևորը ճիշտ պահին կանգ առնելն է»։

Ի դեպ, երբ նայում ենք Իվետա Մուկուչյանի նախկին լուսանկաներին եւ այժմյա, արտաքին տարբերությունն ակնհայտ է։ Չի բացառվում, որ նա էլ ժամանակին դիմել է պլաստիկ վիրահատությունների։