«Շերիֆի» մարզիչը՝ «Փյունիկի» դեմ այսօրվա խաղի մասին

«Շերիֆի» մարզիչը՝ «Փյունիկի» դեմ այսօրվա խաղի մասին

Սպասվում է դժվար հանդիպում։ «Փյունիկը» լավ թիմ է։ Պետք է հանդիպման սկզբից խաղանք ագրեսիվ և կենտրոնացված։ Ցավոք չկարողացանք գոլ խփել նախորդ խաղում։ Բայց կարևոր է, որ գոլ ևս բաց չենք թողել։ Այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Շերիֆի» գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասը։

«Շերիֆ»-«Փյունիկ»  դիմակայության առաջին հանդիպումը Երևանում, հիշեցնենք, ավարտվել էր 0-0 հաշվով։ Մոլդովայում պատասխան խաղը կայանալու է այսօր։

«Հաղթելու համար պետք է գոլ խփել։ Լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին, այս խաղը ամենակարևոր խաղն է մեզ համար, ֆուտբոլիստները պետք է ներդնեն իրենց բոլոր ուժերը։ Կարծում եմ՝ կանցնենք Եվրոպա լիգայի հաջորդ փուլ։ Պիտի խոստովանեմ, որ խնդիրներ  ունենք գրոհներն արդյունավետ ավարտելու հարցում։ Աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հավելել է նա։