50 մլն դրամն անհատույց հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը

50 մլն դրամն անհատույց հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը

50 մլն դրամն անհատույց հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է հաշտության երկրորդ համաձայնությունը

2023 թվականի ապրիլի 13–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Էդուարդ Կամոյի Հարությունյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է հաշտության համաձայնություն:

Ըստ համաձայնության՝ քաղաքացին պարտավորվել է պետությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել 50 մլն դրամը, որը կազմում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 79.58 տոկոսը։

Նշված համաձայնությունը 2023 թվականի մարտի 13-ին հաստատման նպատակով ներկայացվել էր Հակակոռուպցիոն դատարան։ 

Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 13-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է։
 

ՀՀ դատախազություն