Ղազախական «Ակտոբե»-ի արկածները․ Վրաստանը մերժել է ռուսական ինքնաթիռին 

Ղազախական «Ակտոբե»-ի արկածները․ Վրաստանը մերժել է ռուսական ինքնաթիռին 

Ղազախական «Ակտոբե» ֆուտբոլային ակումբի պատվիրակությունը չի կարող մեկնել Վրաստան ռուսական UVT AERO ավիաընկերության չվերթով, քանի որ վերջինս գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ։ Այս մասին գրում է Sputnik Գրուզիան` վկայակոչելով երկրի քաղաքացիական ավիացիային։

Հայտնի է, որ ղազախական թիմը պետք է Վրաստան ժամաներ ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Տորպեդո» ակումբի հետ խաղալու համար։

UVT AERO ավիաընկերությունն արդեն ստացել է մերժում Քութայիսում վայրէջք կատարելու համար։
Մինչդեռ ֆուտբոլային ակումբում հայտարարել են, որ «Ակտոբե» ֆուտբոլային ակումբի պատվիրակության թռիչքները համաձայնեցված են եղել ամբողջ երթուղու համար։ Ինչ վերաբերում է օդանավի տեսակին, չվերթի համարին, ավիաընկերության պատկանելության մասին փաստաթղթերին, ապա ակումբից պնդում են, որ դրանք ժամանակին ուղարկվել են վրացական կողմին:

Միաժամանակ, լրատվամիջոցի տվյալներով՝ ղազախստանցի ֆուտբոլիստները Վրաստան կժամանեն ղազախական SCAT Airlines ավիաընկերության չվերթով։

Արդյունքում Aktobe-ն օդ է բարձրացել ղազախական SCAT Airlines ավիաընկերության ինքնաթիռով։ Կոնֆերենցիայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Տորպեդո» (Քութայիսի) թիմի հետ հանդիպումը կանցկացվի հուլիսի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով 20:00-ին։