Դուք տեսե՞լ եք այդ փաստաթուղթը, ես չեմ տեսել, ո՞նց մեկնաբանեմ․ Սարգսյան

Դուք տեսե՞լ եք այդ փաստաթուղթը, ես չեմ տեսել, ո՞նց մեկնաբանեմ․ Սարգսյան

«Ես խաղաղության պայմանագրին չեմ անդրադառնում, որովհետև իսկապես չգիտեմ՝ այնտեղ ինչ է գրված։ Իսկ ձեզնից որևէ մեկը իրոք տեղյա՞կ է, թե այնտեղ ինչ է գրված»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես որևէ հստակ հայտարարություն չեմ լսել։ Պայմանագիրը փաստաթուղթ է, որ հնարավոր է հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա։ Պայմանագիրը մի փաստաթուղթ է, որը անպայման պիտի ուսումնասիրել, որ հասկանաս։ Ես այդ փաստաթուղթը չեմ տեսել, ես ինչպես մեկնաբանեմ դա։ Այն, ինչ ասում եք, որ անեմ, դա այս իշխանությունների գործելաոճն է։ Դուք մինչև 2018 թվականը հիշու՞մ եք մի այնպիսի փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ու ստորագրվել է գաղտնի։ Իհարկե չեք կարող հիշել, այդպիսի բան չի եղել»,- ասաց Սերժ Սարգսյանը։