Հայրապետ Գալստյանը՝ Քոչարյանի գրքի շնորհանդեսին  

Հայրապետ Գալստյանը՝ Քոչարյանի գրքի շնորհանդեսին   

Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսին ներկա 200 հոգու շրջանում կարելի էր տեսնել բազմաթիվ դեմքեր 2-րդ նախագահի քաղաքական հենարանը հանսիսացող ՀՅԴ-ից և ՀՀԿ-ից․ Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Հրանտ Մարգարյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Ալիկ Հարությունյան, Արփինե Հովաննիսյան, և այլք։ Ներկաների մեջ էին նաև բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, զինվորականներ, բժիշկներ, այդ թվում՝ ՀՀ նախկին ուռուցքաբան, հայտնի բժիշկ Հայրո Միխայլովիչ Գալստյանը։ Չնայած նրան, որ բազմաթիվ անձինք նրան տեսել են գրքի շնորհանդեսին, վերջինս Hraparak.am-ի հետ զրույցում հերքեց՝ ասելով․«Չէ, ո՞վ է ասում։ Չէ, չեմ եղել»։ 

Մի քանի ճշգրտող հարցից՝ հաստա՞տ, վերջինս ասաց․ «Մենք գնացել ենք Օղակաձև այգին ենք նայել։ Վարդանյան եղբայրները, որ ֆինանսավորել են»։ Հավանաբար խոսքը Մյասնիկյանի արձանի ետնամասի այգու մասին է, որը կապ չունի օղակաձեւ զբոսայգու հետ։ Հայրապետ Գալստյանը համառորեն հերքեց, որ ներկա է եղել Քոչարյանի գրքի շնորհանդեսին։