#SutNikol գրությունները ջնջողներին բերման են ենթարկել 

#SutNikol գրությունները ջնջողներին բերման են ենթարկել 

«Երեկ երեկոյան ոստիկանության բաժին բերման են ենթարկվել #SutNikol գրաֆիտին ջնջողները»։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։

Ոստիկանության փոխանցմամբ՝ արձանագրություն է կազմվել եւ նրանք բաց են թողնվել․ «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172.2 հոդվածի հատկանիշներով արարք կատարելու համար են նրանք բերվել ոստիկանություն, կազմվել է արձանագրություն, նրանց բաց են թողել»։

Հիշեցնենք, որ «#SutNikol» գրաֆիտին փողոցներում արել էին նույն նախաձեռնության անդամները, որոնք եւս բերման էին ենթարկվել։ Նրանց դեպքում էլ արձանագրություն էր կազմվել եւ բաց էին թողնվել։

Մեզ հետ զրույցում գրաֆիտիները ջնջած քաղաքացիներից մեկն ասաց, որ երեկ բերման են ենթարկվել 5 հոգի, այսօր նույնպես եղել են բերման ենթարկվածներ, ինքն անձամբ է ներկայացել ոստիկանության բաժին, սակայն եղել են անձինք, որոնց բերման են ենթարկել։