Մենք պետությու՞ն ենք,  թե՞ Նիկոլի  ֆերման

Մենք պետությու՞ն ենք,  թե՞ Նիկոլի  ֆերման

Մեկի հավերը «չումա են ընկնում»։ Դիմում է իրենց գյուղի դալլաքին, ով կենդանիներին ումարդկանց բժիշկ է իրեն համարում․ 
- Ախպեր ջան, մի ճար արա։
Սա էլ  նշանակումներ է անում։
Անցնում է մի երկու օր։ Հավատերը գալիս  ու ասում է՝  հինգը  սատկեցին։ 
Դալլաքը նոր նշանակումներ է անում։
Մի քանի օր հետո հավատերը գալիս և ասում է՝ մի էդքան  էլ սատկեցին։ Էլի նշանակումներ ու հուսադրող խոսքեր՝ վարիանտներ շատ կան, սա էլ փորձիր։
Երկար փորձարկումներից հետո հավատերը նորից գալիս է դալլաքի մոտ։ Բերանը դեռ չբացած,«բժիշկը» ասում է՝ մի ընկճվիր, վարիանտներ շատ կան․․․ կփորձենք։ 
Հավատերն էլ չի դիմանում, գոռում է․
- Վարիանտներ շատ կան, բայց արդեն հավ չկա․․․
Հիմա հայ ժողովուրդն է։ Մի ոչ «մասնագետ անասնաբույժի» պատճառով ամեն օր գյուղ ու քաղաք ենք կորցնում։ Ամեն օր «ստի կուտ ենք» ուտում։ Մի օր էլ արթնանալու տեսնելու ենք, որ ոչ Արցախ կա, ոչ Հայաստան։ Ուզում եմ հասկանալ՝ մենք պետությու՞ն ենք,  թե՝ Նիկոլի ֆերման։ Հայաստան աշխարհին վերաբերվում է որպես մի ֆերմայի, որտեղ ամեն օր կարող է հարյուրավոր մորթ անել։ Որ գյուղ ուզում՝ մորթում է․․․ որը ուզում՝ մատաղ անում։ Հայաստանը շաբաշի փող է դարձրել, շախշի- բախշի է անում, ով հասնում, տանում է․․․ 
Լավ, ինչքա՜ն կարելի է հավի նման մորթելուց առաջ ճղճղալ ու արյուն թափելուց հետո լռել․․․