Յուսուֆ Իդրիս. Գանձը

Յուսուֆ Իդրիս. Գանձը

Աբդուլը բարձրահասակ, մուգ մաշկով դետեկտիվ է։ Նրա աջ ձեռքի հետեւի մասում դաջված է բաց բերանով ﬕ ձուկ, որի պոչը շեղակի բացվածք ունի, իսկ աչքի տեղում խաչ է քաշված։ 

Աբդուլը գործ տվող է։ Նա ունի երեխաներ եւ կին, ով կարծես թե համատեղելի է նրա հետ, չհաշված, որ ժամանակ առ ժամանակ սպառնում է բաժանվել, սակայն, փաստորեն, կանայք էլ են հազվադեպ սպառնալիքները գործի վերածում։ 

Աբդուլն ամսական տասը եգիպտական ջունեյ է ստանում, եւ սա կազմում է նրա աշխատավարձը՝ բոնուսների հետ ﬕասին կամ առանց դրանց։ 

Աբդուլն իսկապես երջանիկ է այն բանի համար, որ ինքը գործ տվող է։ Երբ նա բարձրանում է ավտոբուս եւ նկատում է, թե ինչպես է ﬔկն արագ անցնում, գոռում է՝ «ոստիկանություն», եւ երջանիկ է զգում իրեն, երբ բոլորը, լսելով այդ բառը՝ «ոստիկանություն», հավաքվում են հենց իր շուրջ։ Նա իրեն կարեւոր է զգում, երբ մարդիկ աչքերով սկսում են ողջունել նրան ու հիանալ իր անձով։ 

Մյուսների նման, Աբդուլն էլ ունի երազանքներ՝ ապագայի հետ կապված, բայց դրանք սովորական երազանքներ չեն։ Նա չի երազում դառնալ ոստիկանապետ կամ գլխավոր ﬔկը։ Իրականում Աբդուլը երազում է դառնալ ներքին գործերի նախարար։ Մի րոպե։ Իսկապե՞ս։ Պատկերացնենք հիմա ﬔկին, ով կարթնանա ժամը ﬔկին ու կհասկանա, որ ինքն արդեն նախարար է ու ունի թանկարժեք ﬔքենա, վարորդ եւ առնվազն ﬔկ ծառայող՝ զինվորական ուսադիրներով, ով իրեն ﬕշտ կսպասի դռան մոտ։ Մի րոպե, բայց սրան իրոք կարելի է հասնել հեշտությամբ։ Սրա նման ﬕ բանն ի՞նչ է Աստծո համար, որ չկարողանա անել։ Մեկը, ով ոչնչից ստեղծել է երկիրն ու երկինքը, ﬕ՞թե չի կարողանա գործ տվողից նախարար ստանալ։ Եվ հետո․ ինչ է, Աստված չի՞ տեսնում, որ ﬓացած իր ընկերների հաﬔմատ Աբդուլն ավելի սահուն է կարդում, ավելի լավ է գրում, անգամ անգլերեն բառեր գիտի, որոնք ընթացքում գործածում է՝ խոսքը գայթակղիչ դարձնելու համար։ Հասկանում եք, նա անգամ գիտի, թե ինչ է Մորեան, եւ կատարյալ սահունությամբ արտասանում է սեփական անունը։ Էլ ի՞նչ է պետք։

Մի ժամանակ առաջ Աբդուլը հարցաքննության ենթարկվեց։ Աբդուլը համաձայնագիր էր ստորագրել՝ ﬕ ցուցահանդեսի ավարտից հետո ցուցանմուշների վերահաշվարկին մասնակցելու համար։ Վերջինիս ընթացքում պարզ դարձավ, որ թանկարժեք ցուցանմուշներից ﬔկը բացակայում է, եւ Աբդուլը զրկվեց իր արտոնություններից։ Աբդուլին կանչեցին հարցաքննության։ Ընթացքում նրան սկսեցին հարցերն ավելի կոպիտ ձեւով հղել, որպեսզի նա սթափվի։ Հարցաքննող ոստիկանը կասկածանքով էր լցված Աբդուլի նկատմամբ եւ սպառնաց խուզարկել նրան ամբողջովին։ Նրա աչքերի ﬔջ նայելով՝ Աբդուլը ﬕանգաﬕց հասկացավ, որ նա իրոք մտադրվել էր անել դա։ Այսպիսով, ձեռքը գրպանը տանելով՝ նա հանեց կորած ցուցանմուշը։ Դա, փաստորեն, հազար եգիպտական ֆունտի վարպետորեն կեղծված չեկ էր։ 

Հարցաքննող ոստիկանը զարմացավ եւ սկսեց ավելի շատ հարցեր տալ։ Երբ բանը հասավ «ինչո՞ւ ես քեզ մոտ պահել կեղծված չեկը» հարցին, Աբդուլն իսկապես չգտավ իրական պատճառը։ Նա ﬕ տեսակ գույնը գցեց, բորբոքվեց եւ սկսեց անիմաստ բաներ ասել, որոնք չբավարարեցին հարցաքննողին, եւ դրանք անգամ համոզիչ չէին հենց իր համար։ Օրվա վերջին, ամբողջովին սպառված, Աբդուլը լքեց ոստիկանության շենքը։ Աբդուլից վերցրին դետեկտիվի կարգավիճակը։ Նա եկավ տուն տխուր եւ դժգոհ։ Բայց ﬕեւնույն ժամանակ իր հոգու խորքում զգում էր երջանկություն եւ բավարարվածություն։ Ոչ ոքի մտքով չանցավ, որ նա իր մոտ պահել էր իրական չեկի պատճենը, որն անելու համար նրանից պահանջվել էր ընդաﬔնը տասնհինգ եգիպտական մանրադրամ։ 

Օրերն անցան, իհարկե՝ Աբդուլի թվացյալ տխրությունն ու դժգոհությունն էլ անցան, բայց կեղծված տեղեկանքն ու պատճենները հո ﬓացին։

Ի վերջո, ստացվում է՝ Աբդուլի կյանքի լավագույն պահերը կապված են ամբոխից փախչելու ու սեփական ես-ին ﬕաձուլվելու հետ։ Նա վստահ էր, որ դրանք աննկատ կﬓան մյուսների համար։ 

Հիմա նա զգուշորեն հանում է կեղծված չեկն ու աննկատ դնում դրամապանակի ﬔջ՝ ինքն իրեն հավաստիացնելով, որ ոչ ոք չնկատեց։ Հետո նկատում է «բանկ» վերտառությամբ լոգոն եւ զգում է խուլ աղմուկ ականջներում եւ թմրածություն ոտքերի մասում։ Միեւնույն ժամանակ ﬔծագույն սիրով նրա մատները դիպչում են վահանակին գրված տառերին, եւ նա կարդում է․ «Վճարել այս չեկի տիրոջը հազար եգիպտական ֆունտ»։ 

Նա շարունակում է նայել իր չեկին եւ մտածում Է ﬓացած պատճենների մասին, ﬕնչեւ ներսը չի հանդարտվում։ Հետո խնամքով ծալում է եւ հետ դնում դրամապանակի ﬔջ՝ շունչ քաշելով, կարծես վերջացավ փորձությունը կամ աղոթքը, եւ վերադառնում է ամբոխ ու դառնում նույն բարձրահասակ, մուգ մաշկով դետեկտիվը, ում աջ ձեռքի հետեւի մասում դաջված է բաց բերանով ﬕ ձուկ, որի պոչը շեղակի բացվածք ունի, իսկ աչքի տեղում խաչ է քաշված։ 

Թարգմանությունն արաբերենից՝ Էլիզա ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ