Ինչպես կարելի է խուսափել ամանորյա տոներին ավելորդ քաշ հավաքելուց
Լոնդոնաբնակ սննդաբան Քիմ Փիրսոնը զգուշացրել է, որ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքների օգտագործումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Սննդաբանը պարզաբանել է, որ շատերը հաշվի չեն առնում շաքարն ու կալորիաները, որոնք օրգանիզմ են մտնում ըմպելիքների հետ։ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS) խորհուրդ չի տալիս օրական 30 գրամից ավելի շաքար օգտագործել: Այնուամենայնիվ, այս սահմանափակումը վերաբերում է միայն սննդամթերքին ավելացված ազատ շաքարներին, այլ ոչ թե կաթում, մրգերում և բանջարեղենում պարունակվող շաքարներին:
Սննդաբանն ասել է, որ մեկ բաժակ պրոսեկոն՝ իտալական չոր փրփրուն գինի, ունի մոտ 108 կալորիա։ Գլինտվեյնի մեկ բաժինը պարունակում է մոտավորապես 200 կալորիա, իսկ մեկ բաժակ լիկյորը պարունակում է 153 կալորիա։ Համաձայն NHS–ի՝ տղամարդիկ օրական պետք է ուտեն ոչ ավելի, քան 2500 կալորիա, իսկ կանայք՝ մոտ 2000 կալորիա: Այնուամենայնիվ, ալկոհոլային խմիչքների օգտագործումը՝ միաժամանակ ճարպերով և ածխաջրերով հարուստ տոնական կերակուրների հետ, կարող է հանգեցնել երկար ժամանակով այդ քանակության գերազանցմանը: Արդյունքում մարդն ավելորդ կիլոգրամներ ձեռք բերելու վտանգի տակ է հայտնվում։
Բացի այդ, շաքարի ավելցուկը կարող է բացասաբար ազդել ատամների առողջության վրա։ Այն բերանի խոռոչի բակտերիաների հիմնական սնունդն է։ Քաղցր միջավայրում դրանք արագ զարգանում են՝ քայքայելով էմալն ու դենտինը։
Կարծիքներ