Արդյոք ԱՄՆ-ն կունենա 51-րդ նահանգ․ Կոնգրեսը կքվեարկի այսօր

Արդյոք ԱՄՆ-ն կունենա 51-րդ նահանգ․ Կոնգրեսը կքվեարկի այսօր

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր կկազմակերպի քվեարկություն՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կարգավիճակի հետ կապված։ Առաջարկվում է այն վերածել ԱՄՆ 51-րդ նահանգի։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ինչպես հայտնի է, այսօր Վաշինգտոնը վարչական առումով հանդիսանում է Կոլումբիայի դաշնային շրջան, որը ոչ մի նահանգի մեջ չի մտնում։ «Մենք կուղղենք այդ անարդարությունը, որը հակասում է մեր ժողովրդավարությանը»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։ Նախաձեռնությունը Դեմոկրատների կուսակցությունից է, որի անդամ է նաեւ Նենսի Փելոսին։