Շատ խելացի էր.երեկ Գյումրիում ինքնասպան եղած երեխայի մասին

Շատ խելացի էր.երեկ Գյումրիում ինքնասպան եղած երեխայի մասին

Երեկ Գյումրիում ինքնասպան է եղել 10-ամյա Դավիթ Գալոյանը:

Տղային կախված վիճակում հայտնաբերել է մայրը:Դավիթն ապրում էր մոր հետ,մայրն էլ բուժքույր է աշխատում:Գյումրու թիվ 24դպրոցի ուսուչական կազմն ու Դավիթի համադասարանցիները դժվարանում են հավատալ, որ տղան կարող էր ինքնասպան լինել:Դավիթին,թե ընկերները,թե ուսուցիչները բնութագրում են , որ շատ խելացի էր,կողմնորոշվող,ուշիմ, շփվող ու ընկերասեր:

Դպրոցում որևէ մեկի հետ խնդիրներ չի ունեցել:Հաճախել է շախմատի,հաջողություններ գրանցել,իսկ մայրը չափազանց հոգատար և հետևողական է եղել: Ընկերներից մեկի խոսքերով,եթե արձակուրդ չլիներ, և այս ընթացքում Դավիթը դպրոց հաճախեր,գուցե այդ ողբերգական դեպքը տեղի չունենար:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային դատախազությունում գործ է հարուցվել ինքնասպանության դրդելու վարկածով: