Չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև հետո բոլորը կհիշեցնեն այդ մասին․ Պետրակովի հետխաղյա մամուլի ասուլիսը

Չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև հետո բոլորը կհիշեցնեն այդ մասին․ Պետրակովի հետխաղյա մամուլի ասուլիսը

Ֆունկցիոնալ առումով իրոք շատ դժվար էր մեր ֆուտբոլիստների համար։ Ու իրոք, ռոտացիայի առումով մենք այդքան էլ մեծ հնարվորություններ չունենք։ Ի դեպ, չունի նաև Լատվիայի հավաքականը, սակայն, ամեն դեպքում, ապրեն մեր տղաները։ Մեր  տղաները մինչև վերջ պայքարեցին ու չհանձնվեցին։ Այս մասին քիչ առաջ Լատվիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Մեր տղաները չհաշտվեցին այն հաշվի հետ, որը կարող էր գրանցվել։ Նորից ու նորից ասում եմ սակայն, որ ամեն դեպքում մեզ համար շատ դժվար էր, դժվար էր նաև եղանակային պայմանները հաշվի առնելով։ Այո, փոխարինման մտած ֆուտբոլիստների կատարած աշխատանքից շատ գոհ եմ, որովհետև մեծ թարմություն մտցրին խաղում ու լավ աշխատանք կատարեցին»,- հավելեց Պետրակովը, որից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում Եվրո 2024-ում հայտնվելու մեր շանսերը։

«Մենք անպայման փորձելու ենք, մեր բոլոր ուժերը կգործադրենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալ, բայց առայժմ չեմ ուզում այդ մասին խոսել, այլապես հետո բոլորը կասեն՝ չէ որ դուք ասել էիք այդ մասին։ Նորից ու նորից կասեմ, որ մենք ամեն ինչ անելու ենք։ Մենք իրոք շատ ենք ուզում հայտնվել Գերմանիայում»։