Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Բրյուսել․ ինչ է քննարկելու 

Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Բրյուսել․ ինչ է քննարկելու 

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին այսօր՝ մայիսի 16-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այնտեղ նա կքննարկի այն հարցաշարը, որը լրացրել էր Վրաստանը՝ ԵՄ անդամության թեկնածու պետության կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳ նախարարությունը։

Նախարար Դարչիաշվիին հանդիպումներ կունենա ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հետ, որոնք հավաքվելու են Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

Կողմերը կքննարկեն նաեւ եվրոպական ինտեգրացիային վերաբերող հարցերը, ինչպես նաեւ հարցեր, որոնք առնչվում են ռեգիոնի անվտանգությանը։