Երիտասարդը 71-ամյա կնոջ պարանոցից հափշտակել է վզնոցը և դիմել փախուստի

Երիտասարդը 71-ամյա կնոջ պարանոցից հափշտակել է վզնոցը և դիմել փախուստի

Հուլիսի 10-ին, ժամը 21.52-ին, ոստիկանություն զանգածքաղաքացին հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում բացահայտ հափշտակեցին անհայտ կնոջ վզնոցը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ մի երիտասարդ 71-ամյա կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր վզնոցը և դիմել փախուստի:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներըձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 25-ամյա բնակիչը: Հուլիսի 15-ին նա Մովսես Խորենացուփողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Պարզվել է, որ նա կատարել է նաև նմանատիպ այլ արարքներ:

Կատարվում է նախաքննություն: