Նոյեմբերի 13-ից Հայաստանին է փոխանցվել 1374, Ադրբեջանին` 310 դի․ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ խոսնակը

Նոյեմբերի 13-ից Հայաստանին է փոխանցվել 1374, Ադրբեջանին` 310 դի․ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ խոսնակը

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքների՝ Ադրբեջանի կողմից դադարեցումը, հայտարարել է, որ նոյեմբերի 13-ից սկսած, մինչ օրս, հայկական կողմին է հանձնվել 1374 զինծառայողի մարմին: Զախարովան նաեւ ասել է, որ խաղաղապահներն ավելի լավ գիտեն իրավիճակը, և ավելի լավ է նրանց հետ կապվել աշխատանքների կասեցման հետ կապված հարցերով:

«Ըստ առկա տվյալների, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս զոհված զինծառայողների 1684 մարմին է տեղափոխվել: Դրանցից 1374-ը տրվել է հայկական, 310-ը`ադրբեջանական կողմին»,-ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։