Միջնորդեցին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Աղվան Հովսեփյանին

Միջնորդեցին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Աղվան Հովսեփյանին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանՀովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։

Նշենք, որ մեղադրանքի կողմը միջնորդել է անփոփոխ թողնել ընտրված խափանման միջոցը։  Փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ Աղվան Հովսեփյանի հարազատները պատրաստակամ են վճարել գրավի գումարը՝ մինչև 50 մլն ՀՀ դրամ, սակայն, եթե դատարանը գտնի, որ անհրաժեշտ է ավելի մեծ չափի գումար, ապա խնդրեց դա արձանագրել, կփորձեն վճարել։

 Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ առավոտյան ժամը 10։00֊ին։