Անշուշտ, մենք արժանի չէինք պարտության, զգացողությունները դեռ շատ դառն են․ Մխիթարյան

Անշուշտ, մենք արժանի չէինք պարտության, զգացողությունները դեռ շատ դառն են․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել․

«Անշուշտ, մենք արժանի չէինք պարտության երեկ երեկոյան, և զգացողությունները դեռ շատ դառն են: Յուրաքանչյուր խաղացողի համար մանկության երազանք է հաղթել Չեմպիոնների լիգան, և մեր կամքը հսկայական էր:

Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար։ FORZA INTER SEMPRE»,- գրել է Մխիթարյանը։