Ալեքսանդր Ազարյանը ցանկանում է, որ վերադառնա «նախկինների ժամանակի» մակագրման համակարգը

Ալեքսանդր Ազարյանը ցանկանում է, որ վերադառնա «նախկինների ժամանակի» մակագրման համակարգը

Դատավորների միության 25-ամյակի միջոցառման մեկնարկից առաջ միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը պատասխանելով մեր հարցին մակագրման համակարգի չգործարկելու վերաբերյալ, երբ այդ համակարգի կոդերը արդեն ԲԴԽ֊ում են եւ նրան, թե արդյոք վստահություն կա՞ մի համակարգի վերաբերյալ, երբ այն տեւական ժամանակ ԱԱԾ֊ում է եղել, ասաց.

«Ցանկանում եմ, որ նախկինների ժամանակ ( ուզում եմ ընդգծվի  նախկիններ բառը)  ինչպես աշխատել ենք, նույն կերպ շարունակվի մակագրման համակարգը գործել»։

Անդրադառնալով   հատկապես նախորդ ղեկավարի օրոք արված միության աշխատանքներին, Ազարյանը նշեց, որ  հրապարակավ քննադատել է արված աշխատանքները, մինչդեռ նույն հրապարակայնությամբ  հայտարարում է, որ միության   նախկին ղեկավարների կողմից մեծ աշխատանք է կատարվել ։

Մանրամասները` տեսանյութում։