Փաշինյանը կարգադրել է պատժել Իշխան Սաղաթելյանին եւ ցուցարարներին․ Արամ Գաբրելյանով

Փաշինյանը կարգադրել է պատժել Իշխան Սաղաթելյանին եւ ցուցարարներին․ Արամ Գաբրելյանով

Հայտնի մեդիամենեջեր Արաբ Գաբրելյանովն իր տելեգրամյան ալիքում գրում է․ «Փաշինյանի շրջապատում ունեցած իմ աղբյուրները մանրամասներ են հայտնել փետրվարի 23-ին կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանության կազմակերպած դաժան «սպանդի» կազմակերպիչների մասին»։

Գաբրելյանովը նշում է, որ այն բանից հետո, երբ ՀՅԴ առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը կարգելափակվի կառավարության շենքում, Փաշինյանը հիստերիա է բարձրացրել ու սկսել բղավել, որ սա իր երկիրն է եւ ինքն է այստեղ ամեն բան որոշողը եւ ոչ թե «երևանյան թափթփուկների խումբը»։ Փաշինյանը իր մոտ է կանչել ոստիկանության 5 ղեկավարների և վերջնագիր ներկայացնելով պահանջել՝ դաժանորեն պատժել Սաղաթելյանին և ցուցարարներին։

Փաշինյանը շանտաժ է արել ոստիկաններին, սպառնալով, որ հակառակ դեպքում կպատվի, թե ինչպես են նրանք բոլորը հրաժարվել կռվել Արցախում։ Դրանից հետո ոստիկանության ղեկավարությունը հինգ հոգանոց շտաբ է ստեղծում։ Այդ բոլոր 5 ղեկավարները, խայտառակ բացահայտումների վախի ներքո, հավատարմության երդում են տալիս Փաշինյանին և խոստանում ստիպել ՀՀ ոստիկանությանը կանգնել վարչապետի կողքին։ Նիկոլը խորհրդակցությունն ավարտում է դարձյալ բղավոցներով, որ միայն արյունով կարելի է «նրանց ձեռքերը կապել»։

Ըստ Գաբրելյանովի, ցուցարարների դեմ պայքարի շտաբը բաղկացած է հետևյալ հինգ բարձրաստիճան ոստիկաններից՝ Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, վերջինիս առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան։ Եվս մեկ տեղակալ Վարդան Մովսիսյան, Ոստիկանության Երեւանի վարչության պետ Սևան Քոչարյան, Ներքին զորքերի պետ Հայկ Բաբայան։