Սերիական մարդասպանին դատապարտել են ցմահ ազատազրկման

Սերիական մարդասպանին դատապարտել են ցմահ ազատազրկման

Կիպրական դատարանը սերիական մարդասպան 35-ամյա նախկին զինվորականին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ յոթ կանանց եւ երեխաների սպանության համար։ Ընդ որում, ամեն զոհի սպանության համար դատարանը նախատեսել է ցմահ ազատազրկման մեկ պատժաչափ։ Այս մասին հայտնում է «Ֆիլելեֆտերոս» տեղի պարբերականը։ Դատական քննությունը կատարվել է արագացված կարգով եւ վճիռը հրապարակվել է մեկ նիստով։ Մեղադրյալ Նիկոս Մետաքսասին դատարան բերել են հատուկ ուժեղացված հսկողությամբ, հնարավոր ինքնադատաստանից խուսափելու համար։ Նա ընդունել է իր մեղքը, եւ հայտարարել, որ ինքն է սպանել բոլոր զոհերին՝ հինգ կնոջ եւ երկու երեխայի, ներողություն խնդրել եւ ասել, որ հասկանում է իր արարքի հետեւանքները։ Սա Կիպրոսի պատմության ընթացքում սերիական մարդասպանության առաջին դեպքն է եղել։