Նարինե Հայրապետյանին զրկեցին մանդատից

Նարինե Հայրապետյանին զրկեցին մանդատից

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։

Տեղեկացվեց, որ ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը մասնակցել է ընդամենը 10 քվեարկության,  այսինքն բացակայել է քվեարկությունների կեսից ավելիին:

Բացակայությունները , ըստ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարատ Թոխյանի, հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երևանի քաղաքապետարան չի ներկայացվել: