Ռուսական մամուլը անդրադարձել է ԳՇ հայտարարությանը

Ռուսական մամուլը անդրադարձել է ԳՇ հայտարարությանը

RIA Novosti, TACC, RT, Lenta, Interfax Gazeta եւ մյուս առաջատար ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, որով ԳՇ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Միաժամանակ նաեւ՝ հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով այդ հրաժարականի պահանջը որակում է որպես զինված հեղաշրջման փորձ։

Հրապարակումները երկկողմ հայտարարությունների ռուսերեն թարգմանություններն են՝ առանց մեկնաբանությունների։