Մալթացի լրագրողի սպանության մեջ մեղավոր ճանաչվածը դատապարտվել է 15 տարի ազատազրկման 

Մալթացի լրագրողի սպանության մեջ մեղավոր ճանաչվածը դատապարտվել է 15 տարի ազատազրկման 

Վենսան Մուսկատը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։  Նա մեղավոր է ճանաչվել մալթացի հետաքննող լրագրող, բլոգեր, հակակոռուպցիոն գործիչ Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության համար:

Հաղորդել է (23.02.2021) եվրոպական «Եվրանյուզ» հեռուստաալիքը։

2017-ի հոկտեմբերի 16-ին Գալիցիան իր վարձակալած «Պեժո 108» մեքենայով հեռանալիս էր եղել Բիդնիջա գյուղական բնակավայրուրում իր տանից։ Բիդնիջայի ճանապարհին պայթել է մեքենայում տեղադրված ռումբը, որի հետևանքով մեքենան մի քանի կտորներով ցրվել էր մոտակա դաշտերում:

Մուսկատը այն երեք անձանցից մեկն է, ովքեր մեղադրվում է ռումբը տեղադրելու մեջ, և ի սկզբանե մեղավոր չէր ճանաչվել: Ենթադրվում է, որ նա համաձայնության է եկել գլխավոր դատախազի հետ: Եղբայրներ Ջորջ և Ալֆրեդ Դեջորջիոներն իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն, ըստ մալթայական «Թայմզ օֆ Մալթա» օրաթերթի, նրանք կասկածվում են ռումբը ստեղծելու մեջ, ձերբակալված են: «Եվրանյուզին» ոստիկանությունից հայտնել են, որ չեն կարող հաստատել սա:

Գալիցիայի զեկույցներից մեկում նշվում է Մալթայում պետական բարձրագույն մակարդակներում ենթադրյալ կոռուպցիայի մասին: Ոմանց հետաքննող լրագրողը հայտնի է եղել որպես «մեկ կին ՎիքիԼիքս»: Հետաքննող լրագրողը պայքարում էր զրպարտության տասնյակ հայցերի դեմ, և մահվանից առաջ երկու անգամ հասցրել էր ձերբակալվել: Նրա սպանությունը և դրան հաջորդած կասեցված հետաքննությունը կասկածի տակ էին դրել երկրում մամուլի ազատությունը և օրենքի գերակայությունը:

Դատարանում փաստաբանի կողմից արված հայտարարության մեջ ընտանիքը նշել է, որ սպանության մեջ իր մասնակցությունը խոստովանած անձը «զրկել է նրան կյանքի իրավունքից» և «ընտանիքը վայելելու իրավունքից»: «Դաֆնե Կարուանա Գալիցիայի դաժան սպանությունը միտումնավոր էր և պետք է կանխվեր: Տուժածը վճարել է իր կյանքով, իսկ նրա ընտանիքը տառապում է իր սիրելիի կորստից», - նշված է եղել ընտանիքի հայտարարության մեջ:

Տարիներ շարունակ գործի հետաձգված հետաքննությունները տեղի են ունեցել, բայց 2019-ին կառավարության մի քանի նախարարներ, ներառյալ՝ վարչապետ Ջոզեֆ Մուսկատը, հրաժարական էին տվել սպանության մեջ ներգրավված անձանց հետ կապի վերաբերյալ հարցերի ֆոնին: Լրագրողի սպանությունը ծրագրելու մեջ կասկածվող հայտնի մալթացի գործարար Յորգեն Ֆենեկը ձերբակալվել էր 2019-ին, երբ զբոսանավով փորձել էր փախչել: Մեկ այլ անձ՝ Մելվին Թեուման, որն ինքն իրեն բնութագրում է միջնորդ, համաձայնվել էր բացահայտել հետաքննող լրագրողին սպանելու դավադրության մանրամասները: