Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրու՞ս է տարածվել

Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրու՞ս է տարածվել

 Նախօրեին Իլհամ Ալիեւի հրամանագրով ներում է շնորհվել նախկին Ազգային անվտանգության նախարարության երկու բարձրաստիճան աշխատակցի՝ գեներալներ Ակիֆ Չովդարովին եւ Սուբհարի Գուրբանովին, որոնք դատապարտված էին երկարաժամկետ բանտարկության:

Այսօր Բաքվի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Չովդարովը եւ Գուրբանովը ՔԿՀ-ից անմիջապես տեղափոխվել են մեկուսակցման գոտի:

Ըստ երեւույթին, Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսով վարակվածներ կան, այլապես ինչու՞ են մեկուսացվել Չովդարովը եւ Գուրբանովը: