Այս իշխանություններին հերոս տղաներ ունենալը ձեռք չի տալիս. Քաջարանի քաղաքապետ

Այս իշխանություններին հերոս տղաներ ունենալը ձեռք չի տալիս. Քաջարանի քաղաքապետ

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այս պահին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։

 Քննչական կոմիտեի շենքի բակում հավաքվել են մեծ թվով աջակիցներ։

«Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապանդում։ Այս իշխանություններին հերոս տղաներ ունենալը ձեռք չի տալիս, այսօր մենք մտահոգված ենք երկրի սահմանների պաշտպանությամբ, բայց եկեք տեսեք, թե իրենք ինչով են զբաղված», - լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետը։

«Ցավալին այն է, որ այսօր մարտական դիրքերը թողել եմ, որովհետև կանչել են հարցաքննության»,- հավելեց նա։

Ենթադրվում է, որ Փարամազյանը հարցաքննվելու է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։

Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին եւ կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։

Նշենք, որ Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքապետերը, այդ թվում՝ նաեւ Քաջարանի համայնքապետը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: